Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սյունեցիները երկու պահանջ են ներկայացրել իշխանություններին

Սյունեցիները երկու պահանջ են ներկայացրել իշխանություններին
21.12.2020 | 14:28

Գորիսից դեպի Սյունիքի դարպասներ տանող ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող գորիսեցիները 2 պահանջ ներկայացրին իշխանություններին. բացել Գորիսից դուրս եկող ճանապարհն ու ազատ արձակել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։ Սյունեցիները փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզի տարածք։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանություն։

Դիտվել է՝ 2562

Մեկնաբանություններ